Մաքսային բրոքերական ծառայություն

«ԱՊԱՎԵՆ» ընկերությունը կատարում է մաքսային փաստաթղթերի ձևակերպում բեռների ներմուծման, արտահանման, ինչպես նաև տրանզիտ փոխադրման ժամանակ:

Այն իրականացնում է հետևյալ մաքսային բրոքերական ծառայությունները.

  • մաքսային փաստաթղթերի կազմում,
  • հավաստագրերի, լիցենզիաների, թույլտվությունների և այլ փաստաթղթերի ձևակերպում,
  • ներմուծման, արտահանման և տրանզիտ փոխադրման հայտարարագրերի ձևակերպում և ներկայացում մաքսային ծառայություն,
  • մաքսային պահեստից փաստաթղթերի ստացում,
  • բեռի տեղափոխում պատվիրատուի հասցեով:

Ընկերությունը մաքսային բրոքերական ծառայությունը իրականացնում է հաճախորդի հետ համապատասխան պայմանագիր կնքելուց հետո:

Մեր կազմակերպության հմուտ աշխատակիցները կօգնեն Ձեզ լուծել ոչ միայն մաքսային ձևակերպումների, այլ նաև բեռների տեղափոխման և պահմանման հետ կապված բոլոր խնդիրները:

Մաքսային բրոքերական ծառայությունների հետ կապված հարցերով կարող եք զանգահարել (+374 91) 40 70 01:

Հաճախորդներ
Հավաստագրեր և մրցանակներ